Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդման հյուրն էր Աննա Մանուչարյանը։
StarNews-ը հետևեց զրույցին։
Ինչու՞ որոշեցին ԱՄՆ տեղափոխվել Աննան ու աղջիկը.
«Ես նպատակի համար հրաժեշտ եմ տվել իմ Երևանյան կյանքին շատ մեծ ցավով և դժվարությամբ։ Մալենան ուներ համագործակցության առաջարկ, որն ուզում էինք ուշադրության առաջացնել։ Իր ֆիզիկական ներկայությունը պահանջվում էր։ Գիշերներով չեմ քնել և փորձել եմ մարսել այն միտքը, որ պիտի դուրս գամ թատրոնից»։
Աննա Մանուչարյանը բարդ էտապներ է անցել, այնքան բարդ, որ մեծ վախով Նազենին դիպչեց և փորձեց բացահայտել.
«Մինչև ընտանիք կազմելը բոլոր աղջիկները պիտի սիրեն հարգեն իրենք իրենց, որպեսզի նույնը պահանջեն իրենց տղամարդուց։ Ինձ փակ միջավայրում են մեծացրել, և ես շատ անինքնավստահ եմ եղել։ Մինչև օրս աշխատում եմ իմ վրա, որ իմ իրավունքները կարողանամ պաշտպանել։ Մեր տարիքային տարբերությունը մեծ էր՝ 13տ մեծ էր ինձանից։ Ընդամենը երեխա էի և ինձ հետ կարելի էր պայմանավորվել։ Կարծում եմ, եթե երեխան տղա լիներ…ինչի եմ շեշտում`հիմա կասեմ։ Երբ ես այդ տանից դուրս էի գալիս, իմ սկեսուր մայրիկը ասաց՝«գնա, ես իմ տղայի համար շատ ավելի լավ աղջիկ կգտնեմ»։ Գտավ, իսկապես, իր տղան ևս երկու անգամ ամուսնացել և ամուսնալուծվել է։ Գիտեմ ,որ ունի երկու երեխա, որոնցից միայն տղայի համար է պայքարել։ Կարծում եմ անհասկանալի շատ սեռով է պայմանավորված։
Երբ արթնացա ծնողներիս տանը և առաստաղին տեսա իմ կամ եղբորս ձեռքի հետքը առաստաղին, տպավորություն էր, որ փրկվել եմ շատ մեծ աղետից։ Կար հիմնական երկու պատճառ,որոնք դրդապատճառ էին լինում խնդիրների և խոսակցությունների։ Առաջինը` անբացատրելի և չարդարված խանդը։ Հայրս ասել էր`«Աննան բեմի մարդ է, դու պատրա՞ստ ես ընդունել նրան, ինքն ասել էր ՝«այո, ոչ միայն կընդունեմ, նաև կհովանավորեմ», ինչը, իհարկե, սուտ էր։ Ես մաքրում էի տունը, բակը, բոլորի լվացքն էի անում, արդուկում էի, կախում էի պահարաններում…Ես այդ կենցաղի մեջ երջանիկ էի։ Հիշում եմ, որ կանգնում էի և չէի կարողանում, սեղանից բռնվում էի՝ամբողջ մարմինս ցնցվում էր ,շատ դժվար էր։ Հիշում եմ 7ամսական հղի էի, անբացատրելի վեճ եղավ։Իր քրոջ ամուսինը ավելի սթափ էր, որոշեց մեզ հաշտեցնել։
Ես վատ վիճակում բազմոցի մի անկյունում կծկված էի։ «Գիքոր»ֆիլմի ամբողջ երաժշտությունը հայրս էր նվագում։ Զուգադիպությամբ «Գիքորն» էին ցույց տալիս։ Վատ էր խոսում ու այդ պահին իմ պապան նվագում էր… Ես լուռ նստած էի և չէի կարող բացատրել ոչ մի բանով…»։