Մեր բնակարանը վերավարկավորում էի, աշխատում էի ու վարկ մուծում. Էմմին` մայրիկի ծանր հիվանդության փուլի մասին

  • Dec 05, 2023

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Էմմին, ով զրույց ընթացքում խոսել էր մի շարք թեմաների մասին։

StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով կարևոր հատվածները։ Հաղորդման ընթացքում Էմմին նաև խոսել է Եվրատեսիլում`իր մասնակցության և այդ շրջանի մասին:

Եվրատեսիլյան փուլը բավականին ծանր է եղել երգչուհու համար, քանի որ նույն շրջանում մահացել է նրա հայրը, իսկ մայրն էլ ծանր առողջական խնդրով հիվանդանոցում է գտնվել; Խոսելով այդ փուլի մասին՝ Էմմին նշել էր․

«Եվրատեսիլի ժամանակ ես սառած էի, բան չեմ հիշում։ Վիրահատությունից առաջ բերեցին թուղթ, որ ստորագրես, որ կարող է մամադ կամ պապադ այդ վիճակից դուրս չգան, ես կարծում եմ այդ ժամանակ որպես արտիստ կոտրվեցի։ Կար ժամակահատված, երբ ինձ կանչում էին քաղաքապետարանից, ցույց էին տալիս շատ համերգների ցուցակ, բոլոր երգիչների անունները գրած, իմ անունը գրիչով ջնջած ամեն տեղ»:

Երգչուհին նաև ասել էր, որ մայրիկին անհրաժեշտ վիրահատության ծախսերը հոգացել են նաև Մշակույթի նախարարությունը, հանրապետության նախագահը, առաջին տիկինը։

«Բայց մեր բնակարանը՝ Երևան քաղաքի սրտում, շատ մեծ բնակարան էր, որը կարելի էր միշտ վերավարկավորել, ես աշխատում էի, վարկ էի մուծում։ Եթե թուլանայի կընկնեի, հիմա էլ չեմ թուլանում։ Ժամանակ առ ժամանակ ուզում եմ լացել և լաց եմ լինում, բայց լացում եմ տանը, երբ մենակ եմ լինում և դա օգնում է ինձ»:

Մեկնաբանություն

Որոնում