Տեղեկացրել ենք, որ այսօր դերասանուհի Անահիտ Մսրյանի հարսանյաց արարողությունն է։ Անահիտը հեռուստադիտողին հայտնի դարձավ «Ծաղիկներ ձյան տակ» սերիալում նկարահանվելուց հետո։ Հետո արդեն սկվեց Անահիտի կարիերան սերիալային ոլորտում։
Անահիտը շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում, սակայն սիրելիի հետ հաճախ չէ, որ հրապարակումներ է արել։ Սակայն այսօր` իր համար այդքան կարևոր օրը, նա բացառիկ կադրեր է հրապարակել, որտեղ երևում է`որքան գեղեցիկ ու նուրբ հարսիկ է Անահիտը։
Պարզվում է Անահիտն ամուսնանում է դերասանուհի Անահիտ Մանուկյանի եղբոր հետ:
«Երբ ամուսնանում են եղբայրդ ու ընկերուհիդ»,- ինստագրամյան սթորի բաժնում հրապարակմանը կից գրել է դերասանուհին: