Դերասան Ռաֆայել Երանոսյանը մշտապես փորձում է սոցիալական հարթակների իր հետևորդներին ներկայանալ անկեղ, երբեմն էլ՝ զվարճալի հրապարակումներով։ Ռաֆայելը չի խուսափում խոսել իր խնդիրների, ձեռքբերումների, աշխատանքային ու անձնական նորությունների մասին։
Հերթական անգամ էլ դերասանը ջերմ և հուզիչ տեսանյութ էր հրապարակել հայրիկի մասնակցությամբ՝ խնդրելով նրան պատմել, թե ինչի մասին էր մտածում այդ պահին։
Հավելենք, որ Ռաֆայելը մեկ անգամ չէ, որ նշել է, թե ինչքան է սիրում ժամանակն անցկացնել հայրական տանն ու թե ինչքան ջերմությամբ է հիշում գյուղում անցկացրած օրերը։
«Մանկուց ես և ընկերներս ամեն ինչում օգնել ենք իրար. միասին աշխատել ենք մեր դաշտերում, անասուններին պահել, ցախ հավաքել։ Մի խոսքով, առավոտից մինչև ուշ երեկո գործով էինք զբաղված։ Իսկ արդեն ժամը 9-10-ից հետո հագնվում էինք ու մի տեղ գնում։ Մենք 16 տարեկան էինք, բայց մեզ արդեն բավականին մեծ էինք զգում։ Նույնիսկ ծխում էինք, բայց, ծնողներից թաքուն: Դրա համար գյուղից հեռու էինք գնում, իսկ տուն գալու ճանապարհին անուշահոտ խոտաբույսեր էինք ծամում, որ ծխախոտի հոտն անցնի»,- մի առիթով նշել էր դերասանը։