Ձեր գովազդն այստեղ

Շնորհավոր Վալենտին ու Տրնդեզ… Մարիամ Շահինյանի ջերմ հրապարակումը`Սերգեյ Սարգսյանի հետ

  • Feb 15, 2025

Երեկ Վալենտինի տոնին դերասանուհի Մարիամ Շահինյանն իր ինստագրամյան էջում հաղորդավար Սերգեյ Սարգսյանի հետ համատեղ լուսանկար է հրապարակել ու գրել.

«Շնորհավոր Վալենտին և Տրնդեզ»:

Լուսանկարում նրանք միմյանց կողքի են նստած`ձեռք-ձեռքի բռնած:

Թերևս տվյալ հրապարակումն էլ առաջացրել է հետևորդների հետաքրքրությունը: Շատերը կարծում են, որ զույգը միասին է, քանի որ նմանօրինակ հրապարակում եղել է նաև Ամանորին:

Նրանք երկուսն էլ տվյալ թեմայի վերաբերյալ դեռևս մեկնաբանություն չեն տվել:

Հավելենք, որ և´Սերգեյը, և´ Մարիամը նախկինում ամուսնացած են եղել և ունեն երեխաներ:

Մեկնաբանություն

Որոնում