Երգիչ Արտաշ Ասատրյանը հյուրընկալվել է MediaHub-ին և խոսել մի շարք թեմաների շուրջ։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։
Երգիչը անդրադարձ էր կատարել նաև երջանկահիշատակ եղբոր՝ Սեդրակ Ասատրյանի որդուն՝ Արամին.
«Ցավոք, Սեդրակը մեզ հետ չի ֆիզիկապես, մենք՝ ես իմ հերթին, Տիգրանը իր հերթին, մեր բալիկները, ամեն ինչ անում ենք, որ Արամը այդ բացը չզգա, բայց անհնարին է։ Արամն էլ այնքան լավ տղա է, Սեթոն էլ էր այդպես, Արամը ուր մտնում, իրեն սիրել է տալիս, հպարտանում ենք մեր Արամով, Սեթոն էլ հպարտ կլինի իր ժառանգով։ Կուզենայինք մեր կողքը լիներ, ինքը 30 տարեկանում կյանքից գնաց»։
Տևական ժամանակ քննարկվում էր Արամ Ասատրյանի և որդու՝ Սեդրակ Ասատրյանի սպանությունների վարկածը։ Թեև թե՛ Արտաշը, թե՛ Տիգրանը, շատ անգամներ հերքել են այս խոսակցությունները, միևնույնն է, դրանք շարունակում են տարածվել։ Զրույցի ընթացքում երգիչը նշել էր.
«Մենք Կրասնոդարում էինք համերգի, առաջինը ես իմացա լուրը, ընկերները մտածում էին, ոնց ասեն Արամին այդ լուրը, սպասում էինք, ով այդքան քաջություն կունենա, որ ասի։ Բայց զգում էր, հայրական ինչ-որ բան էր։ Շատ դժվար, ցավալի ճանապարհ էր դա իմ կյանքի։ Ու Արամը այդ ամենը իր վրա վերցնելով, ինքը չդիմացավ այդ ամեն ինչին։ Ասում էին՝ Արամ, ոնց ես երգում։ Բայց պետքա մարդիկ մի քիչ ընկալեն այս հարցը»։