EXCLUSIVE. Այդ օրը հայրիկիս ներկայության կարիքը զգում էի առավել, քան երբևէ… Գևորգ Մկրտչյանի անկեղծ խոստովանությունը

  • Apr 27, 2024

Օրեր առաջ և մինչ օրս հայկական համացանցում ամենաշատ տարածվող և քննարկվող հարսանիքը Գևորգ Մկրտչյանի և Քրիստինա Հովհաննիսյանի հարսանիքն էր: Երիտասարդ զույգն ամեն բան արել էր`իրենց կարևոր օրն հիշարժան դարձնելու և վայելելու համար:

Այս օրերին զույգը գտնվում է մեղրամսի մեջ: Հենց այս ընթացքում Գևորգը StarNews-ին ժամանակ է հատկացրել և անկեղծ խոսել իր սպասումների, իրականության, հարսանիքի մանրամասների, ինչպես նաև հայրիկի կարիքը զգալու մասին:

Ովքեր էին հրավիրված Ձեզ համար այդքան կարևոր օրվան, և արդյո՞ք կային մարդիկ, ովքեր այդպես էլ չկարողացան գտնվել Ձեր կողքին:

Հրավիրված էին մեր բոլոր ընկերները, մոտ 400-ից ավելի հյուր ենք ունեցել, իհարկե կային մարդիկ, ովքեր հրավիրված էին, սակայն հարգելի պատճառով չկարողացան ներկա գտնվել, քանի որ երկրում չէին, մարդիկ կային, ովքեր շատ վաղուցվանից պլանավորած զբաղվածություն ունեին, այդ իսկ պատճառով չկարողացան ներկա գտնվել: Մենք բոլորին էլ ըմբռնումով ենք մոտեցել, քանի որ գիտակցում ենք նրանց գործերի կարևորությունը:

Ողջ համացանցը ողողված է Ձեր հարսանեկան տեսանյութերով: Շատերի համար այս տեսակ իրադարձությունները անձնական PR-ի հարցում աշխատում են: Նկատու՞մ եք առավել ակտիվությունը`ամուսնությունից հետո:

Իսկապես տեսանյութերը մեծ տարածում են գտել ողջ համացանցում,հետևաբար մեր սոց. էջերի ակտիվությունն էլ է բարձրացել, հետևորդների քանակն է անդադար ավելանում: Մենք էլ փորձում ենք շարունակել պահել ակտիվությունը, որպեսզի հետևորդների հետաքրքրությունն էլ ավելի շատանա:

Արդյո՞ք սա իսկապես այն օրն էր, որի մասին դուք երազում էիք:

Հավատացեք`այո: Մենք 5 ամիս շարունակ ամեն օր պլանավորել ենք այս օրը: Առավոտից մինչ երեկո աշխատել ենք, ամեն բան «գծել», որպեսզի ամեն բան շատ սիրուն անցնի: Կարծում եմ`հենց էդպես էլ ստացվեց, արդյունքը մեր սպասումներից 10 անգամ ավելի շատ էր:

Որպես կանոն` մեզ համար այդքան հատկանշական օրերին միշտ չէ, որ ամեն բան հարթ է ընթանում: Ինչպես յուրաքանչյուր առիթ, այնպես էլ Ձերը`անմասն չէր կարող մնալ ինչ-ինչ բացերից և ոչ այնքան սպասված ու «հաճելի անակնկալներից»: Կայի՞ն էդպիսիները:

Ինչպես մեր նշանադրության, այնպես էլ հարսանյաց օրը`ի զարմանս ինձ, որևէ միջադեպ տեղի չի ունեցել: Դե քանի որ հյուրերը շատ-շատ էին, մտածում էինք, որ հնարավոր է ինչ-ինչ միջադեպեր լինեն, բայց բոլորն այնքան ջերմ էին միմյանց հետ շփվում, այնքան անկեղծ էին ուրախանում, որ բանը դրան չհասավ:

Ինչպիսի՞ կին է Քրիստինան: Արդեն կարողանու՞մ եք նկատել տարբերություններ`ընկերության և համատեղ կյանքի միջև:

Քանի որ նոր ենք ամուսնացել`չեմ կարող նկարագրել նրան որպես կին, բայց վստահ եմ, որ նա իդեալական կին է լինելու ինձ համար,քանի որ կարծում եմ`գլոբալ մեծ փոփոխություններ չեն լինում ամուսնությունից առաջ և հետո: Եթե դու մարդուն ընտրել ես, և հասել է այն օրը, որ դուք ամուսնանում եք`ուրեմն վստահ ես, որ քեզ համար նա լավ կին կլինի:

Ձեր հարսանեկան անակնկալներից մեկն էլ Քրիստինայի մայրիկի նվիրած բնակարանն էր: Այնտե՞ղ եք ապրելու:

Մենք ամռանը մեծ սեփական տուն ենք գնել,հետևաբար այնտեղ էլ ապրելու ենք:

Գևորգ իսկ ում հետ կապրի Ձեր մայրիկը`Ձեր եղբո՞ր, թե Ձեզ հետ:

Մայրիկս էլ ապրելու է մեզ հետ`վերոնշյալ տանը:

Ձեր հայրիկը, ցավոք, ֆիզիկապես Ձեր կողքին չէր, և վստահաբար, նա վերևից ուրախանում էր Ձեզ համար: Ինչ էր Ձեզ համար`առանց նրա ֆիզիկական օրհնության ընտանիք կազմելը:Ի՞նչ կասեիք նրան, եթե կարողանայիք խոսել նրա հետ`Ձեր ապրած վերջին ուրախ օրերի մասին:

Հայրիկիս մասին մի բան կասեմ`իր ներկայության կարիքն այդ օրը զգացել եմ առավել, քան երբևէ:

Մեկնաբանություն

Որոնում