Ամալյա Հովհաննիսյանի Look and Face նախագծի հերթական հյուրն էր դարձել պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, ով զրույցի ընթացքում խոսել էր մի քանի թեմաների մասին։
StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։
Պրոդյուսերը նաև խոսել էր ավագ դստեր՝ Էլինայի հասցեին հնչող քննադատությունների մասին.
«Մի երկու տարի առաջ տեսա, որ երեխան լացում է ու մի բան է ցույց տալիս, որը ոչ մի ձև չի տեղավորվում նորմալ մարդու ուղեղի մեջ, որ երեխային՝ 16-17 տարեկան, կարող է գրել մի 45 տարեկան չբավարարված կին ու խոսի ատելությամբ՝ առանց ճանաչելու, առանց հասկանալու, որ կարող է վնասի»։
Կնոջ՝ Քրիստինայի հետ հարաբերություններ մասին պատմելիս էլ Մենչը նշել էր.
«Երբ ամուսնացել ենք Քրիստինան եղել է 17 տարեկան, ես 27 տարեկան եմ եղել։ Դժվար էր, որ դու երեխայի էր պահում՝ դեռ երեխա չունեցած։ Իմ ծնողների ներկայությունը՝ մեծի ներկայությունը տանը, բերեց նրան, որ անցավ ինչ-որ ժամանակ և մենք թե՛ մտածելակերպով, թե՛ մնացածով այդքան էլ չենք տարբերվում իրարից։ Միգուցե դա սեր էր առաջին հայացքից»։