Երեկ երգչուհի Սիրուշոյի ծննդյան տարեդարձն էր: Երգչուհին հրապարակել է կադրեր իր դստեր` Զաբելի մասնակցությամբ ու գրել հետևյալը.
«Զաբելը հրաշքների աշխարհում»:
Սիրուշոն իր հրապարակման մեջ ցույց է տվել, թե որքան շատ և որքան շքեղ ծաղիկներ է ստացել իր ծննդյան օրը:
Նշենք, որ երգչուհուն նաև շնորհավորանքներ էին գրել իր ընկերները, աշխատակիցներն ու երկրպագուները:
Ի տարբերություն նախորդ տարիների`այս տարի Լևոն Քոչարյանն ակտիվ չէր: Նա համացանցում շնորհավորանքով հանդես չեկավ:
Հավելենք, որ երգչուհի Սիրուշոն բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա վերջին շրջանում հիմնականում ներկայացնում է իր աշխատամքային գործունեությունն, ինչպես նաև իր հետևորդների «պահանջով»` ներկայացնում է իր երեխաների մասնակցությամբ ջերմ ու զվարճալի կադրեր: