Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանի մենահամերգը, որի ժամանակ ելույթ են ունեցել մի շարք հայտնիներ, այդ թվում` նաև Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը։ Գոհարը ինստագրամյան էջում հրապարակել էր ելույթից մի հատված ու գրել.
«Շնորհավորեք ինձ, երեկ կատարվեց իմ ևս մեկ երազանք՝ ես հսկայական բեմում երգեցի մաեստրոյի հետ, 11.000 հոգանոց դահլիճի համար։ Թեև ես երգում եմ մանկուց , դաշնամուր եմ նվագում և մասնակցում եմ տարբեր վարպետության դասերի, սա իմ առաջին մեծ ելույթն էր»։
Դիմահարդարի ելույթը մեծ արձագանք է գտել հանրության շրջանում։