StarNews-ը հետևեց «Օձի Լեզու» հաղորդման հերթական եթերին։
Հաղորդման ընթացքում խոսվեց Վարդան Ղուկասյանի ազատազրկման մասին: Վերջերս տարածվեց Միացյալ Նահանգների միգրացիոն ծառայության կողմից այն,որ Վարդան Ղուկասյանը ձերբակալված է երկիր մուտք գործելու ժամկետի հետ առաջացած խնդրի պատճառով։ Մհերը արտահայտեց իր տեսակետը.
«Եթե հանկարծ, Աստված մի արասցե, Միացյալ Նահանգները որոշում կայացրեց Վարդան Ղուկասյանին արտահանձնել Հայաստան կամ Ռուսաստան, նրա կյանքին հստակ կարող է վտանգ սպառնալ։ Ես վստահ եմ, որ մարդկային ողբերգության կարող ենք ականատես լինել»։
Արան նույնակարծիք գտնվեց.
«Վարդան Ղուկասյանը մեր ժամանակների հերոսն ա։ Հերոս և՛ չակերտներով, և՛ բառի բուն ու փոխաբերական իմաստներով։ Նախկինում նման լեքսիկոնով քաղաքական գործիչ չէր կարող լինել, և նախկինում հայ կանայք չէին կարող հետևել ու ոգեշնչվել նման հայհոյախառը ելույթներից»: