Ձեր գովազդն այստեղ

Իմ սրտից արյուն է կաթում՝ հայրս չկա,եղբայրս չկա.Նիկոլայ Եղիազարյանը` ահռելի կորուստների և ցավի մասին

  • Dec 17, 2024

«Ռանդևու» հաղորդաշարի հերթական հյուրը դերասան Նիկոլայ Եղիազարյանն էր։

StarNews-ը հետևեց հաղորդմանը, որի ընթացքում խոսվեց 2018 թվականի, դրանից հետո եղած դեպքերի մասին, դերասանը նշում է`ահռելի կորուստներ է ունեցել:

Այն դիտարկմանը, որ 2018 թվականին ասում էին` բոլորը բոլորին սիրում են, ժպտում են։ Ի՞նչ եղավ հիմա… Նիկոլայը նշեց.

«Չգիտեմ` ինչ եղավ, միգուցե բացահայտվեց։ Չեմ կարծում փոխվեցին, միգուցե բացահայտվեցին։ Ես ապրում եմ էնպես, ինչպես ապրել եմ։ Տարիներն ու տարիներում կատարվող իրադարձությունները չպետք է ինձ փոխեն։ Ես ինքս ցավի միջով անցա, ահռելի կորուստներ ունեցա։ Իմ սրտից արյուն է կաթում՝ հայրս չկա…եղբայրս չկա…: հորեղբայր, հորաքույր, քեռի, ընկերներ չկան… Բոլորին վերջին ժամանակներում կորցրած, բայց ունեմ լավ հիշողություններ ու ունեմ երկու երեխա»։

Մեկնաբանություն

Որոնում