StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Շոումեն Արամ Մելիքյանը ինստագրամյան իր էջի story բաժնում նոր հոլովակ էր հրապարակել նորածին որդու՝ Տիգրանի մասնակցությամբ։ Այս անգամ, սակայն, հոլովակը զվարճալի բնույթի էր։
Երգչուհի Մաշ Իսրայելյանն էլ դստեր՝ Աննայի լուսանկարն էր հրապարակել՝ կից գրառմամբ շնորհավորելով փոքրիկի ծննդյան տարեդարձը։ Մաշը, մասնավորապես, գրել էր.
«Շնորհակալ եմ Աստծուս, որ ունեմ քեզ,իմ կյանքի մեծագույն սեր:Իմ Աննաս։ Ծնունդդ շնորհավոր լույսս»:
Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը որդու՝ Ալեքի մասնակցությամբ տեսանյութ էր տարածել՝ ցույց տալով, որ իրենց տանն արդեն ամանորյա տոնական տրամադրություն է տիրում։
Մոդել Կարա Դելևինը կորցրել է 2,4 միլիոն դոլար՝ վաճառելով իր առանձնատունը Կալիֆորնիայում, այն բանից հետո, երբ այն հրդեհվել էր։ Հրդեհի հետևանքով առանձնատունը մնացել է առանց տանիքի, երկրորդ հարկը վերածվել է ավերակների, իսկ ստորին հարկը լցվել է բեկորներով։ Բարեբախտաբար, ոչ ոք լրջորեն չէր տուժել։