ԱՄՆ-ում ժամեր առաջ մատուցվել է հոգեհանգստի կարգ`նվիրված սիրված երգիչ Արա Մարտիրոսյանին: Հոգեհանգստին ներկա են գտնվել ԱՄՆ-ում բնակություն հաստատած մի շարք հայտնիներ, այդ թվում`Արմենչիկը, երգիչ Նորոն, Արկադի Դումիկյանը, Արմինկան և այլոք:
Արմենչիկի կինը`Լուսինե Մանուկյանը, ևս անյտեղ է եղել, ով հրապարակել է լուսանկար.
«Աստված հոգիդ լուսավորի, տաղանդավոր արտիստ,դու կմնաս մեր հուշերում քո գեղեցիկ երգերով»:
Երևանը երեկ վերջին հրաժեշտը տվեց սիրված երգիչ Արա Մարտիրոսյանին:
Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել Արայի գործընկերները, դերասաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիներ, ինչպես նաև նրա երկրպագուները:
Արամ Խաչատրյան համերգասրահից արտիստին իր երգերի հնչյունների ներքո ու վերջին անգամ ծափահարություններով ճանապարհել են Արայի ամենասիրված երգերից մեկի`«Հերիք է սիրտ» -ի ներքո: