StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Երգիչ Արտաշ Ասատրյանն այսօր նշում էր ծննդյան տարեդարձը, և օրվա առթիվ ջերմ շնորհավորանք էր ստացհլ նաև ավագ դստեր՝ Սյուզիի կողմից, ինչպես նաև՝ հրապարակումներ էր արհլ կնոջ՝ Աննայի հետ համատեղ։
Ծննդյան տարեդարձն էր նշում նաև Սիլվա Հակոբյանի հայրը՝ Հակոբ Հակոբյանը։ Օրվա առթիվ երգչուհին ջերմ հրապարակմամբ շնորհավորել էր հայրիկին։
«Նոր ալիք» 2019 մրցույթի հաղթող Էռնա Միրն էլ հրապարակումների միջոցով հայտնել էր, որ փոքրիկի է սպասում։
Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը ամուսնու՝ Աշոտ Տեր-Մաթևոսյանի մասնակցությամբ հոլովակ էր հրապարակել՝ ցույց տալով, որ մասնակցել են հեռուստահաղորդումներից մեկին։
Դերասան Կարեն Ասլանյանի մոտ էլ արդեն տոնական տրամադրություն է։ Նա հետևորդների հետ կիսվել էր տեսանյութով, որտեղ Ձմեռ պապի հագուստով էր։
Դիմակավորված անձինք կոտրել են դերասան Կիանու Ռիվզի տան պատուհանը, մտել ներս և գողություն արել՝ տանելով նաև դերասանին պատկանող հրազենը։