Հոգեպես վատ վիճակում էի, տրավմայի ենթարկվեցի, այդ ամենը ջարդվեց ինձ վրա, ոչ թե Եվա Ռիվասի,նա տեր ուներ.Արփի

  • Nov 08, 2024

«Ռանդևու» հաղորդման հյուրն էր ազգային երգերի մեկնաբան ,երգչուհի Արփին։

StarNews-ը հետևեց զրույցին և առանձնացրեց զրույցից հետաքրքիր մասերը:

Հերթական թեման սկանդալն էր`հին երգերը նորովի ներկայացնելու վերաբերյալ:

«Ինչն՞ է հետաքրքիր, որ ես իմ մեջ միշտ սիրել եմ նորը, նոր ձևն ու նոր ձեռագիր ցույց տալը։ Դասականը միշտ կար, և ես չէի ուզում բերել նույն բանն ու նույն ձևով երգել։

Բնականաբար, չեմ մտածել ,թե ինչի՞ միջով եմ անցնելու, որովհետև չէի անի այդ քայլը։ Հոգեբանորեն շատ վատ վիճակի մեջ էի ,քանի որ իմ ամբողջ արածն ընկավ ջուրը և ասես հավասարվեց զրոյի և հավասարեցրեցին զրոյի։ Փակվեցին իմ առաջ ոչ միայն որոշ կազմակերպությունների, թիվիների դռներ, այլ նաև ինքս իմ մեջ փակվեցի։ Ինձ համար ամենավատը դա էր, որովհետև  շատ մեծ տրավմայի ենթարկվեցի և կարող էի հիասթափվել , չշարունակել, չերգել ։Մի կարևոր բան կար ՝չէի փոշմանում, չէի փոշմանում ,որ դա մենք արել ենք, որովհետև ես ուղակի հասկացա, որ պետք է հանգիստ թողնել այդ ամեն ինչը, հասարակությանը, քանի որ մենք շատ քառակուսի  ենք մտածում։Ինչքան էլ ասենք ,որ ժամանակն առաջ է գնում մենք  զարգանում ենք, ոչ։ Մենք քառակուսի կապանքների մեջ մտածող ազգ ենք։ Հիմա շատացել են, որոշ ոճերը,քավրները, որովհետև բոլորն են անում։ Եթե փորձի մեկը տարբերվող մի բան անել, միևնույնն է այդ հալածանքն էլի լինելու է։Մենք շատ քառակուսի գծապատկերների մեջ ապրող էնք ՝ դժվար ենք ընդունում նորը,ինչ մնաց այդ տարիներին։ Դրա համար ես հանգիստ թողեցի այդ միտքն ու ինքս իմ մեջ առանձնացա և շատ մեծ սիրով ընդունեցի ամուսնուս հրավերը և հավաքեցի բենդ, երգեցի ջազ ստանդարտներ։ Հասկացա ,որ իրականը հենց ակումբային եթույթների մեջ է , բեմերում։ Ոչ թե տարին մեկ, երկու տեսահոլովակ թողարկեմ և թոփ չգիտեմ ինչերում հայտնվեմ։Ես գտա իմը ,գտա թե որտեղ եմ ինձ լավ զգում»։

Արփին խոսեց Եվա Ռիվասի երգի մասին ,որը չստացավ քննադատական ալիք ,ինչպես իրենը։ 

«Ես երևի պատկերացնում եմ ինչու: Այնտեղ կար պրոդյուսերական մեծ թիմ ,այսինքն արտիստը տեր ուներ, ովքեր ոչ մի ֆինանս և կապեր չէին խնայում դա պրոպագանդելու և առաջ տանելու համար։ Իմ դեպքում ես մենակ էի ։Մենակ էի իհարկե իմ ընկերների հետ։ Գուցե այդ ամեն ինչը ջարդվեց ինձ վրա ,այլ ոչ Ռիվասի։Չնայած վստահ եմ եթե Ռիվասը աներ, այդ արձագանքը չէր լինի։ Կարծում եմ մեր աշխատանքն ավելի սյուռ էր»։

Մեկնաբանություն

Որոնում