Ինչ լուսանկարներ է հրապարակում Ինստագրամում սիրված երգչուհի Սարինա Քրոսը

  • Jul 11, 2024

StarNews-ը բազմաթիվ անգամներ անդրադարձ է կատարել սիրված ու ճանաչված, փայլուն ձայնային տվյալներով աչքի ընկնող երգչուհի  Սարինա Քրոսին: Հունաստանի բազում բեմեր նվաճած և սոցիալական ցանցերում միլիոնավոր դիտումներ ունեցող այս ինքնատիպ երգչուհին, դարձել է հայ երգի դեսպանը` համաշխարհային բեմերում։

 

Այս երիտասարդ երգչուհին` ծանոթ լինելով Արևելյան երկրների մշակույթին և ունենալով 10-ից ավել լեզուներով կատարումներ, միևնույն է` իր բացառիկ հնարավորություններն օգտագործում է հայկական երաժշտությունը իր օտարալեզու լսարանին մատուցելու և հայկական մշակույթն իր ողջ հմայքով ներկայացնելու համար։

Սարինան`բացի իր ձայնային փայլուն տվյալներից, աչքի է ընկնում նաև շքեղ և յուրօրինակ ոճով:

StarNews-ը հետևել է երգչուհու ինստագրամյան էջին և իր ընթերցողներին է ներկայացնում Սարինայի մի քանի լուսանկարներ, որոնք նա հրապարակել է իր ինստագրամյան էջում:

Հիշեցնենք, որ սիրված երգչուհին Սեպտեմբերի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կներկայանա համերգային ծրագրով՝ հատուկ Հայաստանի հանդիսատեսի համար։ Շքեղ համերգային երեկո՝ ամենասիրված երգերի կատարմամբ։ Երկար սպասված ու կարևոր համերգային օրը մոտենում է։

Մեկնաբանություն

Որոնում