Այս պահին տեղի է ունենում ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանի հոգեհանգիստը: Այստեղ էր նաև դերասան Անդրանիկ Զաքարյանը:
«Հենց այս պահին ես Լալայի հետ միասին աշխատում էի Թատերական ինստիտուտում, դերասանական խոսք էր դասավանդում;:Շատ ծանր էր, որովհետեւ կորցրեցինք եւս մեկ արտիստի, որը կյանքով էր ապրում, շատ անելիք ուներ դեռ: Դերասանուհին ոչ միայն իր կարիերայի մասին էր մտածում, այլ նաեւ նոր սերդունդ կրթելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց դերասանը:
StarNews-ը հետաքրքրվեց դերասանուհու մանկավարժ տեսակից:
«Նույն էներգիայով ուսանողների հետ էր, կյանք էր տալիս ուսանողներին, սեր էր տալիս, չէր կոտրում, տանում էր դեպի այն ճանապարհը, որտեղ նույնսիկ ինքը չէր քայլել:Սեր էր ինքը»,- նշեց նա: