StarNews-ը բազմիցս անդրադարձել է երգչուհի Մաշ Իսրայելյանի և դերասան, պրոդյուսեր Գարիկ Սաֆարյանի գեղեցիկ ընտանիքին։
Այս անգամ ներկայացնում ենք փոքրիկ Աննայի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ Աննան իր առաջին քայլերն է անում, ինչն էլ սպասված էր ընտանիքի կողմից:
Նշենք, որ Գարիկի և Մաշի առաջնեկը ամիսներ առաջ դարձավ 1 տարեկան։
Զույգը դեռ կեսգիշերին ինստագրամյան էջում հրապարակումներ էր արել՝ շնորհավորելով դստերը։
Իսկ արդեն երեկոյան ընտանիքը շքեղ ու գեղեցիկ խնջույք էր կազմակերպել ու նշել դստեր առաջին տարեդարձը։
Մաշը բավական լուրջ էր մոտեցել օրվան ու հատուկ ընտրել բոլոր դետալները։
Մաշը և փոքրիկ Աննան երեկոյի ընթացքում երկու զգեստ են կրել, երկուսն էլ նմանատիպ։
Ինչպես և ենթադրելի էր խնջույքին ներկա էին եղել շատ հայ հայտնիներ՝ Կարեն Ասլանյանը, Նարե Գևորգյանը, Լիլիթ Բասյանը, Գևորգ Սիրեկանյանը, Գևորգ Մարտիրոսյանն, երգիչ Գևորգ Մկրտչյանն ու իր նշանածը՝ Քրիստինա Հովհաննիսյանը ու շատ այլ հայտնիներ։