Դերասանուհի Մարիամ Ադամյանը դասվում է կենդանասեր հայ հայտնիների շարքերին: Նա հաճախ է հրապարակումներ անում, բողոքի խոսքն արտահայտում կենդանիների հանդեպ ուղղված դաժանությունների վերաբերյալ:
Այս անգամ նա իր ինստագրամյան էջում հուզիչ հրապարակում է արել, որտեղ իր շունն է, որն ըստ հրապարակման, կորել է:
Դերասանուհին հույս է հայտնել, որ Մայլոն հետ կգնա տուն:
Նշենք, որ օրեր առաջ էլ դերաանուհին անսովոր հրապարակում էր արել: Նա լուսանկար էր տարածել` խորհուրդ տալով ճանաչել այն մարդկանց, ովքեր վնաս են հասցնում կենդանիներին:
« Եթե այս անգամ էլ այս սրիկան կարողացավ խուսափել պատասխանատվությունից, չգիտեմ ուր կհասնենք»,- գրել էր դերասանուհին: