Սիրում եմ Մհերին. Անի Երանյանը`առաջին անգամ իր և Մհեր Բաղդասարյանի մասին

  • Dec 31, 2023

Հովհաննիսյանը իր հատուկ թողարկումների շարքն է ներկայացնում ԱՄՆ-ից։ Նրա «LIFEROOM»հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Անի Երանյանն է։

StarNews-ը հետևել է զրույցին, որի ընթացքում Անին անդրադարձավ շատ հարցերի, նա խոսեց ԱՄՆ տեղափոխվելու և, իհարկե Հայաստանի ու իր ընտանիքի հանդեպ անսահման կարոտի մասին։

հաղորդավարուհին նաև հարցրեց Անիի անձնական կյանքից և հատկապես Նրա ու Մհեր Բաղդասարյանի հարաբերությունների մասին։
Անին նշեց հետևյալը.

«Ռեալիթի շոուի շրջանակներում մենք ցույց ենք տալիս այն, ինչ իրականում լինում է։ Էս ամեն ինչը հենց էդպես էլ սկսվեց, ոչ մի միտք չկար հաղորդում ունենալու մասին ու հենց ասեկոսեների պատճառով դա եղավ, երբ Մհերը համբուրեց իմ այտը ու մենք էդ օրը պարեցինք, սկսվեցին խոսակցությունները։
Մենք էլ ասեցինք, տեսնենք՝ ոնց ա զարգանում էս ամենը, ու ստացվեց ռեալիթի շոու»։

Ամալյա հովհաննիսյանը հարցը ուղիղ Ձևակերպեց՝ հարցնելով արդյոք Անին զգացմունքներ ունի Մհերի նկատմանմբ։

«Ես զգացմունքներ, իհարկե, ունեմ Մհերի նկատմամբ՝ ես իրեն շատ սիրում եմ ու ինքն իմ համար շատ կարևոր մարդ ա։
Բայց ճիշտ կլինի բոլոր պատասխանները թողնենք մեր հաղորդման մեջ, ինտրիգը կպահեմ, քանի որ մեր ռեալիթին դեռ չի ավարտվել, և մեր վեջին կռվից հետո պետք է մարդիկ տեսնեն, թե ինչ կլինի»։

Մեկնաբանություն

Որոնում