Արփի Գաբրիելյանը այսօր համարվում է ամենահաջողակ հայ դերասանուհիներից մեկը, ով պարբերաբար հայտնվում է հանրության քննարկումների, երբեմն էլ՝ քննադատությունների կենտրոնում։ Արփիի հանդեպ հետաքրքրությունն առավել մեծացավ Միհրան Ծառուկյանի հետ ամուսնությունից հետո ու թեև դերասանուհու սոցիալական էջերում բազմաթիվ են ընտանեկան հրապարակումները, այնուամենայնիվ նա քիչ է խոսում անձնականից և մեկ անգամ չէ, որ նշել է, թե դա իր համար փակ թեմա է։
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը Ինստագրամի իրենց էջերում բավականին ակտիվ են: Այս անգամ StarNews-ի աչքից չի վրիպել, որ զույգը աշխատանքը համատեղել է հանգստի հետ: Նրանք այս պահիկ Եգիպտոսում են, նրանց հետ է նաև որդին:
Արփին պարբերաբար լուսանկարներ է հրապարակում: Դերասանուհին այս անգամ սեքսուալ լուսանկար է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.