Ձեր գովազդն այստեղ

Ինչու Անահիտ Կիրակոսյանը հեռացավ Women´s Club-ից. դերասանուհին բացահայտում է

  • Mar 06, 2025

«Թիվ թվաբանություն» հաղորդմանը հյուրընկալվել էր Անահիտ Կիրակոսյանը։

StarNews-ը հետևեց եթերին։

Զրույցի ընթացքում խոսք եղավ «Women’s Club-ից հեռանալու մասին.

«Ես այդ նախագծի համար չէի, այդ նախագիծն էլ իմ համար չէր։ Էն, ինչ ես ուզում էի էդտեղ անել, երևի թե չէի կարողանում, էն ինչ ինձնից էր պահանջվում ՝ես չէի կարողանում տալ։ Դա շատ երկուստեք էր։ Շատ տարբեր դրվագներ, որ ես ասում էի չեմ խաղա… Կան բաներ կյանքում ,որ ես չեմ անի։ Ես դերասանուհի եմ մասնագիտությամբ, պրոֆեսիոնալ եմ նայում իմ գործին ,բայց ունեմ «չի կարելիներ» ինձ համար։ Ես ունեմ իմ «չի կարելի»-ների ցուցակը, եթե դա համարում են ոչ պրոֆեսիոմալ՝ուրեմն ես ոչ պրոֆեսիոնալ եմ։ Կոնֆլիկտ չի եղել։ Ես այդ նախագծի յուրաքանչյուր անդամի շատ հարգում ու սիրում եմ, ուղղակի ես հարմար չէի այդ նախագծի համար»։

16տարի տարիքային տարբերություն ամուսնական զույգի մեջ։ Որոնք՞ են առավելություններն ու բարդությունները.

«Ես իրա հետ մեծանում եմ,ինքը իմ հետ փոքրանում ա։ Ամենամեծ բացասական կողմը՝ ինքը շուտա պառկում քնելու, իսկ ես ուզում եմ դեռ ուրախանալ»։

«Ինչպես՞ են լուծում խնդիրը» հարցին եղավ հումորային պատասխան.

«Ինքը քնումա, ես ուրախանում եմ»։

Մեկնաբանություն

Որոնում