«Կյանքի ուղիներով» հաղորդաշարին հյուրընկալվել էր Ալլա Լևոնյանը։
StarNews-ը հետևեց հաղորդման անոնսին։
Նրա մայրը դեմ էր,որ իր դուստրը երգչուհի դառնա,ծնողներից թաքուն սակայն նա հայտնվեց «Արձագանք» ստուդիայում և սկիզբ դրեց իր երաժշտական ուղիներին.
«Մաման զարմացավ, որ պապան ասեց ՝«Թող էս մեկն էլ երգի, էս երխու թևերը չեմ կտրելու, ուզումա, թող գնա, ես իրան վստահում եմ»։
Արարատից հասնել Երևան և գրավել մայրաքաղաքի բեմերը նրան հեշտ չտրվեցին` մեծ էին ցանկությունները, բայց փոքր էին հնարավորությունները.
«Տարբեր էի դե ՝արտաքինով, մտածողությամբ, երգերով։ Գալիս է մեկը գյուղից, ով իրենց նման չի մտածում, իրենց նման չի հագնվում, իրենց նման չի երգում՝սպիտակ ագռավ էի»։
Շուրջ 20տարի առաջ կազմավորեց ընտանիքը, նրա որդին այսօր արդեն զինվոր է։ Երբ խոսեց տղայի մասին հուզվեց.
«Անհամբեր կարոտով սպասում եմ…»։
Նա այսօր էլ շարունակում է ստեղծագործել` հավատարիմ մնալով իր ոճին ու արժեքներին` երազելով խաղաղության մասին։