Ձեր գովազդն այստեղ

Ինչպիսին է Լուիզա Ներսիսյանն իրականում և ինչպես է իրեն ներկայացնում համացանցում

  • Nov 01, 2023

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն այն հայտնիներից է, ով իր յուրաքանչյուր հրապարակման նկատմամբ չափազանց ուշսդիր է: Մեր աչքից չի վրիպել այն, որ դերասանուհին ասես չի նկատում իր արտաքին տեսքն իրականում և իրեն թվում է, որ մյուսներն էլ չեն նկատում:

Լուիզան վերջին շրջանում այնքան շատ է դիմում ֆոտոշոփի օգնությանը, որ իսկապես նրա տեսքը իրական կյանքում և համացանցում որևէ կապ չունի միմյանց հետ:

Նա ֆոտոշոփի հարցում իսկապես չափն անցնում է:

Նշենք, որ դերասանուհի Լուիզա Ներսիսյանի նկատմամբ հանրային հետաքրքրությունը մեծացավ նրա և դերասան Հրանտ Թոխատյանի ամուսնությունից հետո։ Նրանց միությունը բավականին քննարկվեց ու քննադատվեց, իսկ հիմնական պատճառը Լուիզայի և Հրանտի՝ 19 տարվա տարիքային տարբերությունն էր։ Այս տարիների ընթացքում բազմիցս լուրեր են պտտվել նաև նրանց բաժանման մասին։ Իր հարցազրույցներից մեկում Լուիզան, անդրադառնալով թեմային, նշել էր.

«Իմ մասին շատ ստեր եմ լսել, օրինակ` այն, թե իբր ես ռեստորան ունեմ: Իսկ ամենազվարճալի ասեկոսեները պտտվում են այն ժամանակ, երբ ես կամ ամուսինս` Հրանտ Թոխատյանը, մեկնում ենք քաղաքից դուրս` նկարահանումների: Ամեն անգամ նման դեպքերում մարդիկ բամբասում են, թե մենք ամուսնալուծվել ենք, բայց հետո խոսակցությունների ալիքը մարում է»։

Ի դեպ՝ Հրանտ Թոխատյանն էլ, խոսելով իր և կնոջ տարիքային տարբերության ու հարաբերությունների մասին, ասել էր.

«Հույս ունեմ, որ այդ տարբերությունը չի զգում Լուիզան: Սկզբնական շրջանում դժվարություններ էին առաջանում, քանի որ իմ ընկերական շրջապատում հիմնականում իմ հասակակիցներն են: Ինձ թվում էր, որ նրան ձանձրալի է մեզ հետ: Լուիզան շատ ակտիվ մարդ է, շփվող, սիրում է տարբեր հավաքույթներ, երեկույթներ, կարմիր գորգեր: Բայց դա ինձ համար չէ. ես սիրում եմ լռության մեջ լինել: Ընկերներով հավաքվում ենք, հանգիստ զրուցում, թղթախաղ ենք խաղում: Մենք ընդհանուր լեզու ենք գտել: Երկուսս էլ ազատ ենք մեր ինքնադրսեւորման հարցում: Լուիզան հանգիստ գնում է կարմիր գորգի տարատեսակ արարողությունների, իսկ ես թղթախաղով եմ զբաղվում։ Աստիճանաբար ամեն ինչ հարթվեց»։

Մեկնաբանություն

Որոնում