Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը այն հայտնիներից է, ով մշտապես ակտիվ է իր ինստագրամյան հարթակում:
Անահիտը մեկ ներկայանում է ներկայացումներով, մեկ վարում է միջոցառումներ, և հետևաբար`այս երկու հարթակներում նա տարբեր տեսքով է ներկայանում:
Այսօր հենց ինքը`Անահիտը, հրապարակել է իր 2 լուսանկարները, որոնցից մեկում դիմահարդարումով է, իսկ մյուսում`առանց:
Ինչ խոսք`դերասանուհին երկու դեպքում էլ գեղեցիկ է:
Հավելենք, որ դերասանուհու անձնականն ու ընտանիքը հետաքրքրում է հանրությանը: Դերասանուհին հաճախ է պատմում իրեկնց կյանքից.
«Մեկ անգամ ես ու Արտակը վիճել էինք ու կարգին վիճել էինք, էն կերպ, որ ես ասեցի`երևի էս վերջնա: Մեծ աղջիկս`Լաուրիկը, ասեց «կռվել եք՞, եթե բաժանվեք, մամա, ես քո հետ եմ գալու»: Էդպահին մոռացա ինչի համար ենք կռվել, էդ դրվագն արդեն բոլոր հարցերին տալիսա պատասխան: Մենք էնքան բաներ ենք ապրել միասին, էնքան իրավիճակներ, իրանք իմն են, ես իրանցը, իրանք իմ աղջիկներն են: Մի անգամ ավագ դստերս ծննդյան օրից առաջ`հարցրի, թե ինչա ուզում նվեր, ասեց մամայի նկար տեսել եմ, բայց ինչ որ շարժման մեջ չեմ տեսել, կուզեի տեսնեի:Ամբողջ բարեկամության մեջ ման եկա ու գտա մի հատված, որտեղ Լուսինեն պարում է, ծննդյան օրով էդ մատուցեցի դստերս, մենք մի ժամ լուռ գրկել էինք իրար: Էնքան խառը զգացողություն ա, համ ինչ որ մեկի տեղն ես գրավել, համ չես գրավել»,- խոստովանել էր Անահիտը` հուզվելով: