Իմ փոքրիկ սեր, մեր առաջին լուսանկարը միասին… Արամ Ասատրյանի թոռան սիրելիի նոր հրապարակումը`ծննդատնից

  • Jul 02, 2024

StarNews-ը նախորդ տարեվերջին հայտնել էր, որ հայաստանյան ամենաշքեղ ռեստորաններից մեկում տեղի է ունեցել սիրված երգիչ, երջանկահիշատակ Արամ Ասատրյանի մահացած որդու`Սեդրակի տղայի նշանադրությունը:

Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք լուսանկարներ, որտեղ Արամը նշանադրության օրը սիրելիի մատին մատանի էր դնում և սիրելին հուզվում էր:

Կրտսեր Արամ Ասատրյանը նշանադրված է Աննա անունով աղջկա հետ:

Աննա Նիկողոսյանն Էջմիածնից է, այո, Արամն ու Աննան երկուսն էլ Էջմիածնից են:

Նշանադրվելուց հետո հատկապես Աննայի հանդեպ հետաքրքրությունն էլ ավելի մեծացավ. նրան հետևորդները հարցեր են գրում, հետաքրքրվում  զույգի առօրյայով:

Օրերս ծնվել է Աննայի եղբոր փոքրիկը, ում մասնակցությամբ նա հրապարակում է արել ու նշել, որ իր փոքրիկ սիրո հետ առաջին լուսանկարն է:

Նա շնորհակալություն է  հայտնել իր եղբորն ու կնոջը` այդ հրաշքի համար:

Նշենք, որ վերջերս էլ Աննան իր եղբոր կնոջ մասնակցությամբ հրապարակում էր արել`գրելով հետևյալը.

«Հորքուրի սրտիկ, չեմ համբերում»:

Մեկնաբանություն

Որոնում