Ձեր գովազդն այստեղ

Թույլ չտվեց`իր վերջին խոսքն ասի… Ռուբեն Մաթևոսյանը ցավում է

  • Jun 24, 2024

Այսօր մարդիկ, երկրպագուները, հարազատներն ու կոլեգաները եկել են իրենց վերջին հրաժեշտը տալու ՀՀ վաստակավոր արտիստուհի, սիրված դերասանուհի Լալա Մնացականյանին:

Այստեղ էր նաև ժողովրդական երգիչ Ռուբեն Մաթևոսյանը:

«Յուրաքանչյուր արվեստագետի նվիրյալի կորուստը ցավ ու վիշտ է բոլորիս համար։ Իրենց գնալով դատարկվում է այն տողը, այն գիծը, որ ձեռք է բերել տվյալ մարդը։ Լալան ինձ համար միայն դերասանուհի չէր, ընկեր, մարդ, մանավանդ ամուսինը մեզ հետ էր աշխատում։ Թանկ ու հարազատ մեկը գնաց, իր կորստով զգում ես, որ մի բան վերջանում է, վերանում է։ Մեր կյանքն էլ թատրոնի նման է`վերջում վարագույրն է իջնում: Ափսոս իր կյանքի վարագույրը կայծակնային էր, թույլ չտվեց իր վերջին խոսքն ասի, կա ինչ որ սխալ, ոչ մեր ձեռքերում չէ։ Նրան շատ եմ սիրում , նա երբեք սխալ բառ չարտասանեց բեմից։ Ափսոս, նմանները մեզ շատ պետք էին, դեռ շատ երկար տարիներ»,-նշեց Ռուբեն Մաթևոսյանը:

Մեկնաբանություն

Որոնում