Երկար ժամանակ լռություն և գաղտնիություն պահպանելուց հետո, ի վերջո, սիրված դերասաններ Տոմա Պետրոսյանն ու Պոնչը որոշեցին իրենց երջանկությամբ ինչ-որ չափով կիսվել նաև հանրության հետ։
Զույգը վերջին շրջանում առավել հաճախ է համատեղ հրապարակումներ անում՝ կիսվելով առօրյա, ճամփորդական ու աշխատանքային կադրերով։ Ավելացել են նաև միմյանց հասցեին արված ջերմ մեկնաբանությունները։
Չնայած այս ամենին՝ ո՛չ Տոման, և ո՛չ էլ Պոնչը դեռևս լրջորեն չեն մեկնաբանել իրենց ամուսնության լուրը, բայց որ նրանց հարաբերությունները երջանիկ ընթացք ունեն, պարզ է դառնում ամենատարբեր հրապարակումների:
Հերթական անգամ Տոման սթորի է արել, որտեղ նշում է, որ վաղ առավոտյան իրեն նկարահանման հրապարակ է տանում Պոնչը, ով, բարևելով Տոմայի հետևորդներին, հավելում է`«Անջատի»: