Բարեկամներս զանգում, շնորհավորում են ինձ… Իվետա Մուկուչյանը`հղիության լուրերի մասին

Տևական ժամանակ է`համացանցում քննարկվում է երգչուհի Իվետա Մուկուչյանի հնարավոր հղիության մասին լուրերը: Բանն այն է, որ մի քանի հրապարակումներում երգչուհին այնպիսի զգեստներ էր կրում, որոնցում համացանցի օգտատերերն ու մի շարք լրատվականներ «տեսել էին» երգչուհուն հղիի կարգավիճակում:

Օրեր շարունակ քննարկումներից հետո`երեկ երգչուհին հանդես է եկել հրապարակմամբ ու հերքել լուրը.

«Բոլոր բարեկամներս զանգում և շնորհավորում են ինձ, խնդրում եմ՝ դադարեցնեք: Ես հղի չեմ»,-գրել է Իվետան: