Արտաշ Ասատրյանը` 10 տարի առաջ և հիմա. որքան է փոխվել նա

Ասատրյանների ընտանիքը բավականին ակտիվ հրապարակումներ է անում ինստագրամյան հարթակում: Նրանցից յուրաքանչյուրն ունի մեծաքանակ հետևորդներ, ովքեր սպասում են նրանց հատկապես ընտանեկան հրապարակումներին:

Բոլորը գիտեն, որ վերջին տարիներին Արտաշ Ասատրյանը բավականին նիհարել է: Երգիչը մեկ անգամ նշել էր, որ նիհարել է քիչ ուտելու, ջուր խմելու շնորհիվ, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ նա դիմել է վիրահատական միջամտության:

Դե իսկ երեկ համացանցում տարածված արխիվային կադրերը ապացուցում են ակնհայտ տարբերությունը: