Երեխաս սիրո պտուղա, թույլ չէի տա, որ այսքան սպասված երեխան լիներ ինչ որ մեկից. Վարդան Սարգսյան

Join Telegram
  • May 17, 2025

Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM-ի տաղավարում հյուրընկալվել է վերջերս հայր դարձած Վարդան Սարգսյանը: StarNews-ը հետևեց զրույցին:

Քննարկումները նրա երեխայի ծննդի մասին բազմաթիվ էին: Վարդանը` առանց խոսելու անձնականի, սիրելի, կին ունենալու մասին, միանգամից հայտնեց, որ որդի է ունեցել, ինչն էլ ստիպել էր հանրության շրջանում քննարկումներ առաջանալ այն մասին, որ հնարավոր է Վարդանը սուրոգատ մոր միջոցով է ունեցել երեխային:

Վերջինս հաղորդման ընթացքում հերքել է լուրը`ասելով, որ իր երեխան սիրո պտուղ է և այսքան տարի սպասելուց հետո ինքը չէր կարող ինչ որ մեկից երեխա ունենալ.

«Երբ տեղադրեցի լուսանկարը, 1 միլիոնից ավելի մեկնաբանություններ կային, տարբեր վարկածներ երեխայի ծննդի մասին, տարբեր վերնագրերով նյութեր և այլն, երեխան սիրո պտուղ է ծնվել»,- իր խոսքում նշեց նա:

Խոսելով հայր դառնալու մասին`Վարդանը պատմեց.

«Ես նայում եմ երեխային ու չեմ հավատում, որ ես հայր եմ,երբ դու ապրում ես ուրիշ կյանքով, դու ռիթմի մեջ ես`աշխատանք, ճամփորդություն ու նայում ես մի հրեշտակ, 3.500 գրամ քաշով մի անձ, ով փոխելա ոչ միայն իմ կյանքը,այլ իմ ընտանիքի կյանքը, ով լույսա բերել, ապագայա բերել, ես նրան նայելով`տեսնում եմ իմ ապագան: Շատ շնորհակալ եմ Աստծուն, ես ինձ շատ երջանիկ եմ զգում ու ամբողջությամբ ինձ իմ ափսեի մեջ եմ զգում:Երեխա ունենալու որոշումը կտրուկ է եղել, հիմա էլ հստակ կարող եմ ասել, որ ես էլի երեխա եմ ուզում ունենալ`աղջիկ: Ուզում եմ սա վարակիչ լինի»:

 

Մեկնաբանություն

Որոնում