Երգիչ Արամեն այն հայ հայտնիներից է, ով չի խուսափում ընտանեկան հրապարակումներով հանդես գալ՝ ներկայացնելով կնոջ ու երեխաների հետ անցկացրած ժամանակը։Թերևս հենց նմանատիպ հրապարակումներն էլ առավել սիրված ու սպասված են հետևորդների կողմից:
Ոչ պակաս ակտիվություն է ցուցաբերում նաև Արամեի կինը`Աննան, ով ունի հետևորդների մեծ բանակ, որոնց հետ էլ կիսվում է իր առօրյայով, իր բաղադրատոմսերով, ինչպես նաև շատ հաճախ ընտանեկան հրապարակումներ է անում:
Երգչի կինն այս օրերին վատառողջ է: Նրան անկողնում թեյ ու դեղ է մատուցել ամուսինը, ինչի առթիվ էլ Աննան հերթական անգամ գովաբանել է իր ամուսնուն:
«Մարդ սենց ամուսին կունենա, թեյ в постель»… Տեսանյութում անկեղծացել է Աննան: