Տեղեկացրել ենք, որ երեկ սիրված երգիչ, երջանկահիշատակ Հայկոյի որդու և երգչուհի Անահիտ Սիմոնյանի որդու` Արմանի ծննդյան տարեդարձն էր:
Այս առիթով ԱՄՆ-ում բնակություն հաստատած Անահիտն ու որդին այցելել են Դիսնեյլենդ, որտեղ հիանալի ժամանակ են անցկացրել և այդ կադրերով Անահիտը կիսվել է ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում:
Նշենք նաև, որ երեկ Արմանին հուզիչ շնորհավորանք էր գրել նաև Հայկոյի մայրը`տիկին Սուսաննան:
«Իմ արև, իմ կյանք, իմ սիրուն թոռնիկ Արման ջաաան,շնորհավորում եմ ծնունդդ, մաղթում եմ, որ քո կյանքի բոլոր օրերը լինեն մեկը մյուսից լավը, թող քո սիրուն ժպիտը միշտ շողա քո դեմքին, Աստված տա, մի օր անպայման կհանդիպենք, քեզ շաաաաատ եմ սիրում, գրկում եմ պինդ պինդ»,- նշել է Հայկոյի մայրը: