Ծովինար Մարտիրոսյանը`ծնողների բաժանման և հայրիկի կարոտի մասին

«Կյանքի ուղիներով» հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն է: StarNews-ը հետևեց հաղորդման անոնսին:

Վանաձորից  Երևան տեղափոխվելը հեշտ չտրվեց նրան ՝ նոր միջավայրին հարմարվելը դժվարություններով եղավ.

«Առաջին շոկը, որ ինձ մոտ եղավ, դա իմ բարբառային խոսքն էր։ Ընդամենը ասեցի` «Կարելիա տետրս վեր ունեմ, ամբողջ դասարանը հրհռաց»։

Դերասանուհու մայրիկի հաճախակի բացակայությունը մասնագիտության հանդեպ հակակրանք էր առաջացրել, բայց երբ եկավ ժամանակը, նա էլ իր քայլերն ուղղեց դեպի թատրոն ու բեմ.

«Գիշերանոցները մամայիս գրկում էի, քնում, որ իրա հոտն առնեմ, ասում էի «Վայ, մամա», բայց հիմա ես այնքան շնորհակալ եմ։ Մամաս անընդհատ ասում էր ՝«Հը՞, ինչ որոշեցիր, ինչ որոշեցիր… Արի թատերական ինստիտուտ»։

Երբ 12 տարեկան էր, ծնողները հեռացան իրարից: Այդ բաժանությանը համակերպվեց ծանր ապրումներով.

«Գուցե ավելի լավ էր, որովհետև չես ուզում անընդհատ վեճերի մեջ մեծանաս։ Հետո ներեցի, էդ ժամանակ ՝չէ»։

Արցունքներ ու գրկախառնություն. 2 տարի առաջ 16տարվա դադարից հետո նա ի վերջո հանդիպեց հայրիկին.

«Մենք չենք զրուցել, քայլում էինք, գրկած իրար վայելում։ Ասում էր՝ «Ի՞նչ  ես ուզում»,ասում էի` «Չգիտեմ… պաղպաղակ՛»։

Նա ապագա ամուսնուն հանդիպեց ուսանողական տարիներին։ Հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ՝ հակակրանքը վերածվեց մի անվերջանալի սիրո.

«Նույնիսկ մտածում էի ՝ լավ, ի՞նչ կա այս տղայի մեջ, որ աղջիկներն այդքան հետաքրքրվում են։ Երրորդ կուրսում ինքը մեկնեց երկրից դուրս ու ես սկսեցի կարոտել իրեն»։

Երբ դու սիրում ես չես նկատում դիմացինի թերություններն ու ինքդ էլ միշտ գեղեցիկ ես լինում. կարծում  է նա` այն համոզմունքով ,որ սիրո ու հավատի բացակայությունն է այսօր շատ խնդիրների պատճառը։