Հեռուստատեսությունում վաղուց, մի 10 տարիա անելիք չկա. Ֆելիքս Խաչատրյան

Join Telegram
  • Apr 18, 2025

«Talks with Lucy» փոդքաստի հյուրն էր Ֆելիքս Խաչատրյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Եթերից հեռանալու մասին խոսելով՝ Ֆելիքսն ասաց.

«Անելիք վաղուց չկա արդեն։ Մի տասը տարիա հեռուստատեսությունում անելիք չկա։ Եթե նույն բանը համաձայնես միշտ անել,  կարելիա միշտ «Բարի լույս» առավոտյան ծրագիր վարել մինչև ասեն ՝«Ցավոք սրտի նա այսօր եթերի չեկավ՝ նրան տարան ոչ ուղիղ եթերի»։ Ես դրա մեջ վաղուց էլ հետաքրքրություն չէի գտնում։ Որոշեցի չմասնակցել ու չնյարդայնանալ»։

Որդու մասին խոսելով` անկեղծացավ.

«Միակնա, առաջիննա ու ուշադրությունն են աստիճանիա, որ մենք մինչև 4 տարեկան էդ երեխուն գրկած ենք տարել բերել, որ հանկարծ չքայլի, ընկնի, միամիտ մի բան լինի։ Ինքը հիմնականում ոչ մի բան չի անում ՝ ասումա մենք ենք անում։ Հասկացել ենք ,որ ինչ-որ բան պիտի փոխենք,բայց ինձ թվումա  արդեն ուշացել ենք»:

Մեկնաբանություն

Որոնում