StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
«Ժպիտների քաղաք» հիմնադրամը սոցիալական հարթակներում հոլովակ էր հրապարակել՝ հայտնելով, որ երգիչ Միհրան Ծառուկյանը անակնկալ է մատուցել քաղցկեղ ախտորոշմամբ երեխաներին՝ հյուրընկալվելով նրանց։ «Շնորհակալ ենք բարեսրտության համար», նշված էր հրապարակման մեջ։
Երգիչ Հարութ Փամբուկչյանն էլ համատեղ տեսանյութ էր տարածել Ռազմիկ Ամյանի մասնակցությամբ։ Փամբուկչյանը կիթառ էր նվագում, Ռազմիկ Ամյանն էլ կատարում էր հայկական ամենասիրված երգերից մեկը։ Արտիստների հրապարակումը մեծ արձագանքների էր արժանացել։
Սիլվա Հակոբյանն էլ հետևորդների հետ կիսվել էր իր ամենահայտնի երգերից մեկի հուզիչ նախապատմությամբ։
Դերասանուհի Մերի Մակարյանը, ով ինստագրամյան իր էջում նոր կոնտենտով է ներկայանում, ասմունքելով հայ դասականների ստեղծագործությունները, հերթական նմանատիպ հոլովակն էր հրապարակել։
Ռեփեր Պաշա Տեխնիկը մահացել է։ Այս մասին հայտնել են նրա կինը և ընկերները։ Նրա վիճակը հանկարծակի վատացել է, երաժշտին անջատել են ЭКМО սարքից, բժիշկները արձանագրել են նրա մահը։ Ռեփերը տեղափոխվել է թայլանդական հիվանդանոց, երբ անծանոթ երկրպագուի կողմից ստացած արգելված նյութերից օգտվել է։ Բժիշկները ավելի քան մեկ շաբաթ պայքարել են նրա կյանքի համար, սակայն փրկել Տեխնիկին չի հաջողվել։