«Սրտի տանիքներով» հաղորդաշարի այս եթերը բացառիկ էր նրանով,որ հյուրը հաղորդավարուհու՝ Քնարիկ Զաքարյանի մայրն էր,m`դերասանուհի Կարինե Ոսկանյանը։
StarNews-ը հետևեց զրույցին։
Զրույցի ընթացքում բաժանությունը վերհիշելը հուզեց թե՛ մորը, թե՛ աղջկան.
«Շատ ծանր էի տանում մեր բաժանությունը։ Դա ինձ համար մահվան պես բան էր։ Ոչ մի կերպ չէի կարողանում համակերպվել, գիշերները ես ուղղակի քայլում էի…Դա մի տարի չէր,երկու տարի չէր։ Ինձ թվում էր` Աստծո կողմից մոռացված եմ։ Առավոտյան վեցին վեր էի կենում, Նարեկացու աղոթքներից մեկը կար՝ «ինչպես ամուսնուդ վերադարձնես», որը կարծեմ պետք է կարդայիր 34 անգամ։ Ինձ թվում էր, որ գրաբարով կարդամ, ձայնս ավելի հասանելի կլինի, աղոթում էի գիշեր-ցերեկ։ Շատ ծանր օր էր մի օր, երբ իմացա,որ ամուսնանումա… Այդ օրվանից փոխվեց ամեն ինչ։ Պարզա, որ էլի տխրում էի, բայց արդեն գիտակցությունը եկավ։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որովհետև ինքն ինձ փրկեց»։