Դերասանուհի Հասմիկ Խոջյանը շաբաթ օրը` կեսգիշերին, իր ինստագրամյան էջում հիվանդանոցից լուսանկար էր հրապարակել ու հայտնել, որ հազիվ է փրկվել.
«Քանի՞ անգամ կարող ա փրկել մարդու կյանքը Աստված…. դեռ շոկից ուշքի չեմ գալիս, բայց ուղղակի շնորհակալ եմ ևս մի անգամ փրկվելու համար: Մանրամասները շատ դաժան են, չեմ ուզում պատմել, բայց վիրահատությունից ու նարկոզից դուրս գալուց հետո մի երկու ժամ ա անցել, կկարգավորեմ»,-գրել էր դերասանուհին։
Մինչ օրս Հասմիկը մանրամասներ չի հայտնել, թե ինչ խնդիր է ծագել իր առջև: Սակայն երեկ դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել հիվանդանոցից, որտեղ անվասայլակին նստած է:
«Տեղափոխվեցի հիվանդասենյակ»,- հրապարակմանը կից գրել է դերասանուհին:
StarNews.am-ը կրկին անգամ առողջություն է մաղթում սիրված դերասանուհուն։