Երեկ համացանցը ցնցել էր տեսանյութը, որտեղ երևում էր, որ Հանրապետության հրապարակում մի խումբ ադրբեջանցիներ ադրբեջաներեն երգում էին «Ղարաբաղ»:
Այս մասին գրել էր Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի էջը:
«Պատկերացնու՞մ եք, թե ինչ կլիներ Բաքվի հայ երիտասարդների խմբի հետ, եթե հայերեն երգ երգեին, թեկուզ դա հայրենասիրական չլիներ։ Ի՞նչ է կատարվում Հայաստանում, ժողովուրդ։ Ինչի՞ են վերածել մեր երկիրը իշխանության այս կոռումպացված տականքները, որ ադրբեջանցիները Երեւանի կենտրոնում իրենց այդքան լկտի են պահում։ Ինչո՞ւ են թուրքերն ու ադրբեջանցիները ազատորեն գալիս Հայաստան և իրենց այդքան լկտիաբար պահում. մեկ Ծիծեռնակաբերդում «գորշ գայլ» ցուցանակներ են ցույց տալիս, մեկ Երևանի կենտրոնում ադրբեջանական «Ղարաբաղ» երգն են երգում իրենց ադրբեջաներենով։ Հայեր, ինչ է կատարվում ձեզ հետ, ինչո՞ւ եք լռում, ինչո՞ւ եք հանդուրժում այս դավաճան ու կոռումպացված իշխանությունների բոլոր չարաշահումները։ Մինչեւ ե՞րբ եք այս ամենը հանդուրժելու ու լռելու։ Ամո՛թ»,- նշված էր տարածած հայտարարություն մեջ։
Թեմային անդրադարձել է ամերիկաբնակ երգչուհի Շպռոտն, ով իր խոսքում բավականին կոպիտ է արտահայտվել ու քննադատել ոչ միայն տեղի ունեցածն, այլև վերոնշյալի վերաբերյալ որևէ քայլ չձեռնարկելը:
Մանրամասները`տեսանյութում