Երեքշաբթի երեկոյան ցավով հայտնեցինք, որ 60 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը:
Սիրված դերասանն ամուսնացած է նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ։ Արա Դեղտրիկյանը ունի մեկ աղջիկ՝ Մանան Դեղտրիկյանը, ով չափազանց կապված էր հայրիկի հետ:
Դերասանի դուստրն իր ինստագրամյան էջում հրապարակում է արել`հայտնելով, հայրիկի հոգեհանգստի և հուղարկավորության տեղը, օրն ու ժամը: