Ամերիկան մեր երկրորդ հայրենիքն է. Արման Հովհաննիսյանը`օտար ափերում ժամանակավոր ապրելու մասին

Join Telegram
  • Apr 24, 2025

StarNews -ը հետևել է երգիչ Արման Հովհանիսյանի` ALTEREG-ի տաղավարում ունեցած հարցազրույցին։

Տարիներ առաջ Արման Հովանիսյան մայրն ասել է ՝ «Տղաս, չհիվանդանաս աստղային հիվանդությամբ».

«Դա իմ կյանքի ամենակարևոր մասն է` այդ չափը չանցնելը: Հետո մենք հայ ենք, սիրում ենք ուրիշ կերպ, աստղային բաները մեր մոտ չի անցնում»։

Խոսվեց այն մասին` արդյո՞ք շատ են հարազատներն ու ծանոթները դիմում երգչին` իրենց միջոցառումներին երգելու համար։ Ինչպես է մերժում, եթե չի ցանկանում և հասկանում է, որ հիշում են իրեն, երբ միայն կարիքը զգում են։ Ինչպես՞ ասել ՝«ոչ».

«Եթե ես լինում եմ մի առիթի ներկա, ուրեմն ուզած չուզած պետք է երգեմ, որովհետև մարդիկ տեսնում են սրահում նստած ես ՝պետք ա երգես։ Մարդիկ սպասում են, որ երգես։Եղել ա մի քանի անգամ առիթներ, որ կես ժամով մի ժամով ներկա եմ եղել, չեմ երգել, հետո հասկացել եմ,որ մեկա պիտի երգեի»։

Կնոջ և աղջիկների մասին տեղեկություններ սոցիալական հարթակներում չկան։ Ինչու՞ պետք է անձնականը մնա կադրից դուրս.

«Ես երգիչ եմ և հետաքրքիր եմ հանդիսատեսին իմ ստեղծագործական աշխատանքով։ Ընտանիքն ինձ համար ուրիշ հարթություն ա։ Ուրախ եմ ,որ ընտանիքս էլ է էդպես մտածում, շատ չենք սիրում ընտանեկան առօրյան հանրության սեփականություն դարձնել»։

Խոսեց նաև Ամերիկայում բնակվելու մասին.

«Ամերիկան այն երկիրն է,որ ցանկացած ոլորտում անսահման հնարավորություն ունի։ Ես միշտ Ամերիկայի հետ կապված մտածում եմ մեր երկրորդ հայրենիքն է, որովհետև մեր հայրենակիցներն ապրում են։ Ամերիկայի միակ առավելությունը Կալիֆորնիայի եղանակն է, որը շատ սիրել եմ, բայց մեկ է` սիրում եմ իմ երկիրը, հայրենիքը։ Ինչքան էլ սիրեմ Ամերիկան, ինձ այնտեղ համարում եմ տուրիստ և պետք է Հայաստանում ապրեմ, էս ժամանակավոր բնույթ է …»։

Մեկնաբանություն

Որոնում