Ձեր գովազդն այստեղ

4-5 տեղ վազվզում էի, որ երեխաներիս պահեմ, իրա պետքը չէր. ով է եղել Ջուլիետա Բաբայանի ամուսինը, ում հետ կյանքը կապելը մեծագույն սխալն էր

  • Mar 14, 2025

Օրերս «Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրն էր Ջուլիետա Բաբայանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Դերասանուհի դառնալու նրա մանկության երազանքի մասին բոլորը գիտեին ու բացի մեկից բոլորն էին վստահ ,որ մի օր բեմ է հասնելու.

«Հայրս կտրականապես դեմ էր, որ դերասանուհի դառնամ, բայց դե պապայից թաքուն գնում էի ամեն տեղ»։ 

Ջուլիետա Բաբայանի սերը թատրոնի ու բեմի հանդեպ ի սկզբանե այնքան մեծ է եղել, որ դերասանուհին անգամ իր անձնական կյանքի միջոցով է փորձել հաղթահարել արգելքն ու ի վերջո հասնել իր երազանքին։ Բավականին վաղ տարիքում է ամուսնացել ՝20 տարեկան հասակում և ավելի շատ հանուն նրա, որ կարողանա հանգիստ ու ազատ զբաղվել իր մասնագիտությամբ։ Այդ ամուսնությունը չտվեց նրան լիարժեք երջանկություն։ Առաջին իսկ հնարավորության դեպքում հեռացավ ամուսնուց ու ամբողջությամբ իր ուսերին վերցրեց երկու աղջիկների խնամքն ու հոգատարությունը.

«Սխալ ընտրություն էր, երևի պետք է մարդուն սիրես, որ ապրես նրա հետ: Բավական երկար ժամանակ՝ 20 տարի ապրեցինք միասին։ Հենց խելքս մի քիչ կտրեց, հասկացա, որ սխալ տեղ եմ ընկել, սխալ ընտրություն եմ արել: Բայց արդեն հնարավոր չէր, որովհետև հայրս շատ խիստ էր ու լսել չէր ուզում: Մի անգամ, երբ ասացի դրա մասին, ասաց՝ դու ես գնացել,դու ես  ընտրել, դու ես ամուսնացել: Թատրոն…Թատրոն…դե կեր թատրոնդ… Ինքը մահացավ, նոր որոշեցի այդ քայլին դիմել: Թատրոնում սենսացիա էր, ոչ ոք չգիտեր, ես չէի արտահայտվում, ցույց չէի տալիս, անընդհատ  ժպտալով… Երբ իմացան, բոլորը զարմացան: Շատ խոսակցություններ եղան դրա շուրջ: Հիմա, օրինակծ էսօր ամուսնանում են, երկու օր հետո բաժանվում: Ոչ ոք չի զարմանում: Էն ժամանակ դա պատմություն էր։ Ես կարծում եմ երբ ամուսնանում ես նախ պետք է շատ սիրես,որ ամեն ինչ լավ լինի։  Տղամարդը կարծում եմ պիտի աշխատի։Այն տղամարդը,որը աշխատասեր չի, այդ տունը տուն չի լինում։ Ինչքան ուզում է կինն աշխատի՝սեփական փորձից եմ ասում, 4-5 տեղ վազվզում էի ,որ իմ երեխաներին պահեմ, իսկ իրա պետքն էլ չէր։ Իմ հայրը, որ գալիս էր, երբեք դատարկ չի մտել տուն։ Տղամարդը պիտի ապահովի սնունդը, հագնելիքը, ամեն ինչը, ամառային հանգիստը։ Մենք միշտ ծովափ ենք գնացել՝մեծ ընտանիք էրլ բայց նա կարողանում էր ամեն ինչ անել։ Միշտ էդպես եմ պատկերացրել տղամարդուն, երբ տեսնում ես քո ընտրածը էդպիսին  չի, արդեն նայում ես ուրիշ տղամարդիկ ինչ տեսակ են…»։

Մեկնաբանություն

Որոնում