«Սիրո գերին» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Մարինկա Խաչատրյանը սիրված է հանրության շրջանում: Մարդիկ հավանում են նրա խաղը, կերպարները, որոնք կերտում է, համարում են ստացված:
Դերասանուհին բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ պարբերաբար հրապարակումներ է անում`ցույց տալիս իր ժամանցը և նաև աշխատանքային հրապարակումներ անում:
Հետևելով Մարինկայի հրապարակումներին`մի բան ակնհայտ է: Դերասանուհին այս տարիների ընթացքում շատ է փոխվել. նրա առաջ և հիմա լուսանկարները ասես մեկ մարդունը չլինեն: