Ձեր գովազդն այստեղ

Կխաբեմ, եթե ասեմ`չեմ ընկճվել, արդեն մտքով «Եվրատեսիլի» բեմում էի. Սիմոնը`չընտրվելու և ապրումների մասին

  • Mar 03, 2025

LIFEROOM-ի հերթական  թողարկման հյուրն էր այն արտիստը, որը «Դեպի Եվրատեսիլ»-ի ֆինալիստներից էր,ժյուրիի ձայներով առաջատարը, հանդիսատեսի ձայներով 4-րդը՝ Սիմոնը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Ինչու՞ որոշեց մասնակցել Եվրատեսիլին.

«Ունեցել եմ երազանք՝ քայլ առ քայլ ձգտել եմ հասնել այդ կետին։ Ինձ միշտ պատկերացրել եմ այդ բեմում՝ ֆորմատային առումով իրա ազատ ոճը ինձ ավելի համապատասխան եմ համարում։ Հույսս չեմ կորցնում՝ ճիշտը դա էր, որ այդպես եղավ։ Ես իմ երազանքից, նպատակից ետ չեմ կանգնելու»։

Սիմոնը որոշեց ներկայանալ բավականին ռիսկային կերպարով ՝ աչքերը ստվերաներկով։ Սա հայկական իրականության համար շատ ռիսկային կերպար է.

«Երբ դու ներքուստ մաքուր ես, չեմ մտածել ,որ պետք է անեմ ինչ-որ բան, որ հաճոյանամ։ Անեմ այն, ինչ իմը չէ՝լինեմ կեղծ։ Ես մտածել եմ դա իմ կերպարն է։ Նորմալ եմ համարում մարդկանց արձագանքները։ Միգուցե սխալա ընկալվել այդ իմ նկարը կամ այն ինչ ինստագրամյան էջում տեղադրել եմ։ Ելույթիցս հետո կարծիքները փոխվեցին»։

Սիմոնի կինը՝ Անուշիկ Ավագյանը, երգչուհի է, ունի տեսահոլովակ, որում Սիմոնը նկարահանվել է որպես պարող։ Ինչպես՞ պարողից դարձավ երգիչ.

«Իմ կինը շատ մեծ դեր ա կատարում այս ամեն ինչի մեջ։ Մեծ ներդրում ունի, ինչի համար շնորհակալ եմ իրան։ Մի օր պատահական, էդ ժամանակ դեռ շփվում էինք, կինս չէր, երգեցի, ինձ լսելով ասեց ՝«հանցագործություն կանես` չերգես»։

Հիմա ինքը իր ուժերը կենտրոնացրելա ,որ ինձ օգնի։ Միանշանակ զույգ  բալիկների հետ դժվար է` համ գործ,համ ընտանիք»։

Ընտանիքի վերաբերմունքը մասնագիտության ընտրության հարցին.

«Իրանք սկսեցին քիչ-քիչ հավատալ։ Հայրիկիս երազանքն էր դառնայի բժիշկ։Ինքը շատ ավանդապաշտ մարդ էր, բայց վստահ եմ, որ ինքը հիմա վերևից տեսնումա ու հաստատ հավատումա, թե ես ինչի կարամ հասնեմ։ Ցավոք ինքը չհասցրեց ինձ տեսնել բեմում`որպես երգիչ։ Շատ ավանդապաշտ լինելնա նպաստել նրան, որ ուղղակի  չեն ընկալել, թե դու ինչ ես անում»։

Մեկնաբանություն

Որոնում