Անի Քոչարը`իրեն աղանդավոր համարողների, հիվանդությունը «փիառ» դիտարկողների և ծանր օրերի մասին

  • Nov 04, 2024

«Հայացք» հաղորդման շրջանականերում Անի Քոչարը խոսել է քաղցկեղի և հավատը։

StarNews-ը հետևել է զրույցին:

Ինչ՞դեր ուներ հավատը լրագրողի կյանքում։

«Ես ինձ որքան հիշում եմ գիտակից կյանքում, այդքան ժամանակ էլ ունի իմ հավատի պատմությունը։ Ես անկեղծ  կլինեմ . անսահման բարի ծնողներ ունեմ, բայց որ ասեմ իմ ծնողները շատ հոգևոր են եղել, կամ կրոնական թեման մեր տանն ակտիվ թեմա է եղել ,կամ մենք ամեն կիրակի եկեղեցի ենք գնացել, սուտ կլինի, թեև Աստվածապաշտ մարդիկ են։

Ինձ համար Աստված կենդանի Աստված է,և ես իր հետ միշտ երկխոսության մեջ եմ ՝մինչ օրս:

Երբեմն ինձ ասում են` Անի, չես վախենում,որ ասեն Անի Քոչարն աղանդավոր է,ասում եմ՝ ոչ, որովհետև մեր քաղաքն այնքան փոքր է և լուրերն այնքան շուտ են տարածվում։ 2013 թվականից իմ կյանքում մի սև գիծ սկսվեց,որը շարունակվում էր մինչև 2018թ և որն արդեն չափից դուրս շատ էր ինձ թվում։

Ես Աստծու հետ կռիվ ունեի,վեճ ունեի, անընդհատ վիճում էի։ Ասում էի` լավ, Աստված իմ, էլ ինչ՞ պիտի կատարվի իմ կյանքում,որ այս ամեն ինչը իմ կյանքում գոնե մի օր ավարտ ունենա։ Մեկ մարդու հաշվով չափից շատ է այսքան փորձությունը։ Ինչու՞ էլի, ինչի՞ համար…

Երբ հայտնվեցի հիվանդանոցում և հասկացա,թե էլ ինչ կարող է կատարվել մարդու հետ։Կարող է պատահել,որ մի օր այլևս չի լինի այդ մեկ օրը։ Դրանից հետո չկա մի բան վերանայելու շտկելու, վերաիմաստավորելու և սեփական սխալներն ու մեղքերը տեսնելու։

Ես այժմ հուզվեցի ՝ոչ այն պատճառով , որ այդ դաժան, ծանր օրերի մասին խոսելիս հուզվում եմ, այլ այն պատճառով ,որ ես ինձ շատ մեղավոր եմ զգում ,որ այդ կռիվն ունեցել եմ Տիրոջ հետ։ Թեև ես ապաշխարհել եմ և գուցե ինքս ինձ մինչ հիմա չեմ ներել, բայց ինքն ինձ ներել է։

Բժիշկներն ինձ թուղթ էին տվել ստորագրելու, որ իմ պարագայում պետք է անեին «ագրեսիվ բուժում», որովհետև փրկությունն անորոշ ու մշուշոտ էր։ Կար մեկ ելք` կամ թողնում ենք զարգանան դեպքերն այնպես ,ինչպես պետք է զարգանան և դա ընդամենը  շաբաթների պատմություն կլիներ, կամ իմ համաձայնությամբ անում են «ագրեսիվ բուժում»։ Ես իմ գերմանացի բժիշկներին մեկ բան եմ ասել` արեք ցանկացած բան , միայն թե ես իմ ոտքով գնամ և հասնեմ որդուս։

Իմ բժիշկները վստահ էին, որ ես շատ շուտ նորից հետ եմ գնալու, որովհետև միսիաս կարճ է տևելու և ռեցիդիվ է լինելու նորից։ Ես վերջին քիմիաթերապիայից հետո ասացի իմ բժշկին,որ ես այնտեղ չեմ վերադառնալու որպես բուժառու. այդպես էլ եղավ»։

Խոսք եղավ մի կարծիքի մասին , որ Անի Քոչարն իր հիվադությունները դարձրել է փիառի գործիք։ Նա այդ մասին ասաց.

«Շատ ցավալի է,որ ինչ-որ մեկը կարող է մտածել, թե որևէ բանական էակ կուրախանա, երբ իր կյանքում այդպիսի ծանր փորձություններ լինեն և կօգտագործի , որպես փիառ»։

Խոսեց նաև երեխաներից.

«Ցանկացած երեխա Տիրոջ պարգև է, բայց կան հանգամանքներ, որ ստիպում են ապշել, թե ինչպես կարելի էր այս իրավիճակում երեխա ծնվեր։ Իմ երկու բալիկները Տիրոջ քայլող վկայություններն են։ Երբ բոլոր բժիշկներն ինձ ասում էին ,զգուշացրել էին նաև Գերմանիայում, որ չեմ կարողանա երբեք մայրանալ ,բայց Աստված  կրկին անգամ ցույց տվեց ,որ որտեղ մահկանացուներն անզոր են, ինքը գործում է: Ես առաջամարտիկ եմ, ինձ ուղիղ չեն համարձակվել ասել ,որ անիմաստ է պայքարել, բայց մարդկանց հայացքներն ու աչքերը, էներգետիկան ինձ շատ բան են ասել։ Ես այս վերջին ամիսներին այնպիսի փորձությունների միջով անցա, որոնց մասին դեռ լռում եմ և չեմ բարձրաձայնում։ Անգամ չգիտեմ որն՞ է ավելի ծանր փորձություն եղել 2018 թվականինը, թե՞ այս վերջին մեկ տարվա փորձությունները։ Մեկն է համարձակվել բարձրաձայնել այդ չհաջողելու մասին ՝այն էլ ոչ ուղիղ, այլ որ ես պետք է նախապատրաստվեմ վատթարագույն սցենարին և հիմիկվանից, այսպես ասած, գլխիս ճարը տեսնեմ։ Հատկապես բալիկիս հետ կապված հարցերը կարգավորեմ, կիսատ գործերս  իմի բերեմ և այլն։Ես ասել եմ որևէ բան չեմ անելու, որովհետև ապաքինված եմ դուրս գալու հիվանդանոցից և որդուս կողքին եմ լինելու»։

Մեկնաբանություն

Որոնում