Ձեր գովազդն այստեղ

Նենց հավես էր, նենց լավ էր իր հետ, ջիգյարով շփում կար․․․ Նիկոլայ Եղիազարյանը՝Արա Դեղտրիկյանի մասին

  • Mar 21, 2025

Այս պահին Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի արարողությունը։ Այստեղ են հարյուրավոր հարազատներ, ընկերներ, երկրպագուներ ու մարդիկ, ովքեր պարզապես սիրում էին Դեղտրիկյանին որպես դերասան։ Դերասանի կրտսեր կոլեգաներից Նիկոլայ Եղիազարյանը խոսեց լրագրողների հետ՝ արտահայտելով իր ցավը սիրված դերասանի՝ կյանքից անժամանակ հեռանալու հետ կապված․

<<Հատկապես վերջին  ժամանակաշրջանում շփումը շատ էր, շփում շատ կար, միայն դրականը կարող եմ ասել իր մասին՝որպես ընկեր, որպես մարդ, որպես մասնագետ տալիս էր, սովորեցնում էր, շատ նվիրված էր։ Մեծ ցավ եմ ապրում, որ մեզանից հեռացավ նրա նման արժանապատիվ, արժանավայել հայ, մարդ մեծատառով, սա շատ մեծ ցավ ու կորուստ է։ Վերջին շրջանից առավել տպավորված եմ մեր հայավարի քեֆերից, շատ ջիգյարով շփում կար, շատ մեծ  կարոտ մնաց, իրապես ջերմություն էր տալիս, վառ արևի պես մարդ էր։ Գույն պակասեց, վառ գույն՝ և՛ թատրոնից, և՛ հայ իրականությունից։ Նենց հավես էր, նենց լավ էր իր հետ, խորին ցավակցություններս բոլորիս>>։

Մեկնաբանություն

Որոնում