Ձեր գովազդն այստեղ

Հայ հայտնիներից ովքեր բաժանվեցին վերջին ամիսների ընթացքում և ինչու… Բացառիկ հոլովակ

  • Apr 16, 2025

Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների` ամուսնությունների քանակը նախորդ  տարի նվազել է, իսկ ամուսնալուծություններինը՝ ավելացել։

Հայ հայտնիներից շատերն էլ կայացրին բաժանության որոշումը, StarNews.am-ը այս հոլովակում կներկայացնի ամուսնալուծված աստղերին։ 

Այս տարեսկզբին պարզ դարձավ, որ գրեթե 2 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվել է երգիչ Էռնեստ Հովհաննիսյանը։ 

Այս Ամանորին զույգը համատեղ հրապարակում չէր արել, ավելին` երգիչն ու նրա կինը՝ Աննան, հեռացրել էին բոլոր համատեղ լուսանկարները՝ ինչն էլ քննարկումներ էր առաջացրել։ 

Երգիչն էլ իր ինստագրամյան էջում ուղիղ եթեր էր կազմակերպել, որի ժամանակ մի քանի անգամ հնչեց բաժանության մասին հարցը։

Էռնեստը նախ նշեց, որ չի պատասխանում անձնական հարցերի, հետո արդեն հավելեց., 

«Այո, մենք բաժանվել ենք, վերջին անգամ անդրադառնում եմ անձնական հարցի, ու փակում ենք թեման։ Ինձ այլևս տարբեր տեղերով այդ հարցը մի տվեք»,-իր խոսքը եզրափակել էր երգիչը։

Տևական քննարկումներից հետո ամիսներ առաջ հաստատվեց նաև դերասան Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի ամուսնալուծության լուրը։

Աննան հյուր էր Ամալյա Հովհաննիսյանի Look&Face հաղորդմանը, որի ժամանակ էլ՝ Խոսելով իր և Դավիթ Աղաջանյանի ամուսնալուծությունից` Աննան անկեղծացավ.

Ես երբեք չեմ պատկերացրել, որ կարա նման բան լինի։ Սա շատ դժվար էտապա, որ երբեք ոչ մեկին չես ցանկանա՝հատկապես, երբ երեխա կա։ Հանուն երեխայի շատ անգամներա եղել, երբ փորձել ես չնկատել դա։ Ես ընտանեկան մարդ եմ, և ցավոք ամեն բան չի, որ մենք կարող ենք հսկել։ Մեր արժեքները շատ տարբեր են կյանքի նկատմամբ։ Ի սկզբանե շատ-շատ տարբեր ենք եղել,բայց կյանքի էտապներն էլ են փոխել։ Ամեն մարդ չի, որ կարողանումա հաջողությանը դիմանա՝մարդիկ կան փոխվում են։ Նման որոշում կայացնելը հայկական ավանդական ընտանիքներում հեշտ չէ։ Դու պատասխանատու ես ծնողիդ առաջ, երեխայիդ առաջ և պատկերացրեք ինչքան ինքդ քո վրայով անցնում ես, որպեսզի վերջնակետը դնես։ Եթե դա լինումա, ուրեմն լինում են լուրջ պատճառներ»։

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանն ու ամուսինը` Գարրի Թումանյանը, ևս արդեն մի քանի ամիս է`ամուսնալուծված զույգերի շարքերում են։ 

13 տարվա համատեղ կյանքից հետո նրանք կայացրել են միմյանց հետ մեկ տանիք չկիսելու, սակայն ջերմ հարաբերություններ պահպանելու և որդուն`Ալեքսանդրին համատեղ դաստիարակելու որոշումը: Ելենան նաև շարունակում է սոցիալական էջերում պահպանել նախկին ամուսնու հետ համատեղ լուսանկարները։

Ամիսներ առաջ StarNews.am-ը հայտնել էր այն մասին, որ երգիչ Անդրեն և Անի Օհանյանը ամուսնալուծվել են:

Երկար քննարկումներից հետո երգչի կինը հանդես եկավ գրառմամբ՝ հաստատելով իրենց բաժանումը.

«Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես  ինչպես ես: Շուտով աշխարհը սկսեց փլւզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝ «Այսօր նա չար կլինի, թե բարի ,նորից կվիրավորի, կհարվածի ,թե կրկին սպառնալու է ,որ կզրկի երեխայից»: Ես կարծում էի, որ կարող եմ փրկել  ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր ։  Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ:  Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի: Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի: «Կներես» բառը ելք չէ ։  Դա անընդհատ կրկնվում էր: Այսօր ես համարձակվում եմ խոսել: Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև՝ցուցադրել «երջանկություն»այն ժամանակ ,երբ ոչ ոք չգիտեր , թե ինչ է կատարվում փակ դռների հետևում: Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։Աղջիկներ, կանայք, մայրեր Դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար»։

Մեկնաբանություն

Որոնում