Երգիչ Սարոն իր ինստագրամյան էջում հրապարակել է նոր լուսանկար, որտեղ իր երրորդ երեխային`որդուն գրկած է ու համբուրում է:
Սարոն հրապարակմանը կից ավելացրել է սիրտ էմոջին: Հետևելով լուսանկարին`երևում է, որ երգչի որդին բավականին մեծացել ու նմանվել է իր մայրիկին:
Նշենք, որ ամիսներ առաջ երգիչն Ազատ հակոբյանի «Studio vibes» հաղորդմանը հյուր էր, որի ժամանակ խոսել էր մի շարք թեմաների մասին։
Այդ թվում նաև որդու ծնունդի և իր զգացողությունների մասին։
«Աղջիկներիս համար գժվում եմ, տղայիս հետ դեռ էնքան չենք ընկերացել, որ հիմա ինչ որ բան ասեմ։ Մինչև երեխան չի խոսում, չենք ընկերանում, պիտի խոսենք ու հասկանանք իրար, դե իհարկե շնորհակալ եմ Աստծուց, որ տղա ունեմ։ Կյանքիս ամենամեծ երազանքն ա եղել։ 2 տարեկան երեք ամսական ա, բայց էնքան եմ խոսել հետը, ինձ թվումա սաղ հասկանում ա։ էնքան եմ զահլեն տանում՝ ինչից ասես խոաում եմ, որ հիմիկվանից հասկանա պապային ու լավ տղա դառնա»։