Մի քանի արկ ընկավ,դեղին կրակ վառվեց,ինձ թվաց, թե հայրս զոհվել է.Գևորգ Գրիգորյանը`44-օրյա պատերազմի մասին

  • Oct 28, 2024

«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրն էր դերասան Գևորգ Գրիգորյանը։

StarNews-ը հետևել է զրույցին: 

Գևորգ Գևորգյանը բանակում չի ծառայել,քանի որ այդ տարիներն համընկել են քրեակատարողական հիմնարկում անցակրած տարիների հետ։ Սակայն 2020 և 2022 թվականներին միացավ հորը և մասնակցեց իսկական ծառայության։

Դերասանը պատմում է.

«Իմ մտքից դուրս չի գալիս այն օրը ,երբ ինձ թվաց, թե հայրս զոհվել է, և դա տևեց 10րոպե։ Հրետակոծություն էր այդտեղ,  և ես գիտեի ,որ պապան պիտի մեքենան այդ տարածքից  դուրս հաներ։ Մեքենայի ձայնը մոտեցավ ինձ, ես խորը փոսի մեջ էի,որտեղից տեսանելիություն չկար, և մի քանի արկ ընկավ այդ ուղղությամբ,  10 մետր էր ընդամենն ինձանից հեռու, դեղին կրակ վառվեց, և ես մտածեցի մեքենային է կպել ու այրվում է։ 10րոպե տևեց, մինչև պապան ռացիայով կապ հաստատեց ինձ հետ. պարզվեց ինքը մեքենան կանգնացրել էր և մտել կողքի  խրամափոսը։

Առաջին զոհը,որ որպես էտպիսին տեսել եմ ընկերս չէր, բայց ծանոթացանք, հեռախոսի համարը վերցրեցի, որ պատերազմից հետո անպայման հանդիպենք, 15 րոպե հետո մահացավ։ Առաջին առնչությունը մահվան հետ դա էր, ու հասկացա, թե ինչքան հեշտ կարող է դա լինել մարդու հետ։ Հայրենիքն իմ համար իմ տունն է։ Դա օդում կախված ինչ- որ թեմա չի, փիլիսոփայական միտք չի ,դա հենց իմ տուննա ու խոսքը բնակարանը չի միայն,որովհետև բնակարանից դուրսն էլ իմ տունն է։ Այստեղ ես զգում եմ ,որ տանն եմ։ Հենց դուրս եմ գալիս Հայաստանից, ինչքան էլ գեղեցիկ լինի , ամեն ինչ լավ լավ լինի, կապ չունի` ես ինձ լավ չեմ զգում»։

Մեկնաբանություն

Որոնում